Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ջուլիան Ասանժին
Լոնդոնի դատարանը, որը չեղարկել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու պահանջը, հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել նրան, գրում է The Guardian-ը:
Դատավոր Վանեսա Բարայցերն ասել է, որ արդարության համար պետք է թույլ տալ ԱՄՆ-ին վիճարկել այդ որոշումը:
Ավելի վաղ բրիտանական դատարանը չեղարկել է Ասանժի արտահանձնման մասին ԱՄՆ-ի պահանջը, որտեղ նա մեղադրվում է լրտեսության եւ պետական տեղեկությունը գողանալու նպատակով դավադրության մեջ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հայտնել է որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ վերջին 7 տարում Ասանժը թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որից հետո տեղափոխվել է բրիտանական Բելմարշ բանտ:
Կարծիքներ