Ելիսեյան պալատում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը
Ապրիլի վերջին երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը Ելիսեյան պալատում։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում, այն կսկսվի Փարիզի ժամանակով 11:00-ին և կտևի մոտ մեկուկես ժամ:
Երդմնակալությունը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի հանդիսությունների սրահում՝ 450 հյուրերի ներկայությամբ։ Նրանց թվում են Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։
Պետության ղեկավարի երդմնակալության պաշտոնական արարողությունը կսկսվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսի կողմից ընտրությունների արդյունքների հրապարակմամբ։ Ըստ այս ատյանի վերջնական հաշվարկների՝ ապրիլի 24-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը ստացել է 18,7 մլն ձայն (58,55%), նրա մրցակից Մարին Լը Պենը (Ազգային հանրահավաք)՝ 13,2 մլն ձայն (41,45%)։
ւ։
Կարծիքներ