Բայդենը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինային 150 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին, որի համաձայն՝ նոր փաթեթի շրջանակներում Վաշինգտոնը Կիևին կփոխանցի, մասնավորապես, հրետանային զինամթերք և ռադարներ։
«Ես հայտարարում եմ անվտանգության աջակցության ևս մեկ փաթեթի մասին, որը Ուկրաինային կտրամադրի հրետանային զինամթերք, ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ»,- ասվում է նախագահի գրավոր հայտարարության մեջ։
Միաժամանակ Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացված միջոցները գրեթե սպառվել են։ Այդ կապակցությամբ պետության ղեկավարը եւս մեկ անգամ կոչ է արել օրենսդիրներին հաստատել Վաշինգտոնի վարչակազմի ավելի վաղ խնդրանքը՝ Կիեւին եւս 33 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ: «Այսօրվա հայտարարությամբ իմ վարչակազմը գրեթե սպառել է այն միջոցները, որոնք կարող էին օգտագործվել Ուկրաինային օգնություն ուղարկելու համար: Կոնգրեսը պետք է անհապաղ տրամադրի պահանջվող միջոցները` ուժեղացնելու Ուկրաինայի դիրքը մարտադաշտում, ինչպես նաև բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայդենը։
Կարծիքներ