Իրանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման սեփական մշակման արագ թեստերի արտադրություն

Իրանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման սեփական մշակման արագ թեստերի արտադրություն

Իրանը երեքշաբթի սկսել է կորոնավիրուսի արագ բացահայտման սեփական մշակման թեստ-համակարգերի արտադրությունը:

Ինչպես փոխանցում է Press TV-ն, թեստ-համակարգերի հավաքածուն, որը ստեղծել է Barakat E-Health Company ընկերությունը, կարող է վիրուսի առկայությունը բացահայտել 15-20 րոպեում: Առաջիկայում այն կվաճառվի շուկայում:

«Նոր մշակված թեստը փորձարկվել է 500 հիվանդների վրա՝ Պաստերի ինստիտուտի իրանական բաժանմունքի մասնագետների վերահսկողության ներքո: Նորույթի արդյունավետությունը հաստատվել է կլինիկորեն»,- ասել է Թեհրան նահանագի՝ վիրուսի տարածման դեմ պայքարի կենտրոնի ղեկավարը:

Իրանցի մասնագետների տվյալներով՝ նորույթի ճշգրտության տոկոսը հասնում է 85-ի:

Վերջին  մեկ օրում երկրում արձանագրվել է վարակման 13 352 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 788 473-ի: Մահվան դեպքերը համավարակի սկզբից մինչ օրս կազմել են 42 621:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում