Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին․ ԲԴԽ որոշում

Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին․ ԲԴԽ որոշում

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին որոշում է ընդունել բավարարել Արդարադատության  նախարարի միջնորդույթունը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն որոշում ընդունեց դադարեցնել դատավոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, դատավորի կողմից տրված համապատասխան հարցազրույցները, նաև Facebook սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումները։ Դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակման նախորդող օրը դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները։ Facebook սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ Նախշքարյանը նշել է․ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու ո՛չ Փիլոսյանը, ո՛չ հասարակությունը, դուք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում