Կիևի մետրոյում մի կին է ծննդաբերել

Կիևի մետրոյում մի կին է ծննդաբերել

Կիևի մետրոյի «Лесная» կայարանում մի կին ծննդաբերել է, հաղորդում է «Интерфакс- Украина-ն:

Կայարանի հերթապահ ոստիկանները օգնության ճիչեր են լսել: Նրանք վայրկենապես արձագանքել են ու ստորգետնյա անցումում նկատել պառկած մի կնոջ՝ նորածնի հետ: Ոստիկանները ծածկոց, ջուր և անհրաժեշտ հիգիենայի պարագաներ են բերել կնոջ համար: Մինչ բժիշկների գալը ոստիկաններն ու անցորդներից մեկը հերթապահել են կնոջ ու երեխայի մոտ: Նորածինը մոր հետ այժմ հիվանդանոցում է, նրանք լավ են զգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում