«Պատրաստվում ենք մարտի»․ Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկել Գազայի հետ սահման

«Պատրաստվում ենք մարտի»․ Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկել Գազայի հետ սահման

Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկում Գազայի հետ սահման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով զինվորական հրամանատարության ներկայացուցիչներին: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ իսրայելական ուժերը պատրաստվում են հնարավոր ցամաքային գործողության:

«Զորքերը տեղափոխվում են դեպի սահման։ Սա նախապատրաստական քայլ է», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը։օ

Նրա խոսքով՝ բանակ է զորակոչվել պահեստազորի 3000 զինվորական, իսկ սահմանին գտնվող զինվորական հրամանատարներին հանձնարարվել է պատրաստվել իրադարձությունների զարգացման և էսկալացիայի սրման բոլոր հնարավոր սցենարներին:

«Նրանք այնտեղ գտնվում են ռազմական գործողությունների անցկացման կարգի շրջանակներում, ըստ էության՝ պատրաստվում են մարտի: Բայց պարտադիր չէ, որ դա լինի առաջին բանը, որ կանենք վաղն առավոտյան։ Մեր ուշադրությունը կենտրոնացած է հակառակորդի կարողությունները նվազեցնելու վրա», – ավելացրել է բանակի խոսնակը:

Վերջին օրերին կողմերի միջև հակամարտությունը սրվել է։ Հաղորդվում է, որ Գազայի հատվածում երկուշաբթի օրվանից սպանվել է առնվազն 67 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։ Իսրայելը հաղորդել է 7 զոհի մասին, որոնց թվում կա 1 երեխա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում