Ոսկին էժանանում է
Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան ներդրողների պահանջարկի աճի ֆոնին իջնում է, վկայում են սակարկությունների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 0,31 տոկոսով կամ 5,45 դոլարով, մեկ տրոյական ունցիան՝ 1758,1 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,06 տոկոսով, մեկ ունցիան մինչեւ 25,883 դոլար։
Շուկայում նկատվում է ռիսկային ակտիվների պահանջարկի աճ՝ կապված համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարների վերաբերյալ լավատեսական տրամադրությունների պահպանման հետ։
Կարծիքներ