Արցախում 16-ամյա բնակիչն ընկել է հեծանիվից և մահացել

Արցախում 16-ամյա բնակիչն ընկել է հեծանիվից և մահացել

Հոկտեմբերի 5–ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում