Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների հետ

Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ինչպես գիտեք, առավոտյան Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել շփման գծի ուղղությամբ, թիրախավորելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները: Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մշտական կապի մեջ է, կապի մեջ է նաև Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ԱԳ նախարարների հետ»,- ասաց Նաղդալյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում