ՀԴԲ-ն Բայդենի դստեր օրագրի գործով խուզարկություն է անցկացրել

ՀԴԲ-ն Բայդենի դստեր օրագրի գործով խուզարկություն է անցկացրել

Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնյաները դատարանի կողմից հաստատված խուզարկություններ են իրականացրել Նյու Յորքում և Վեսթչեսթեր կոմսությունում, Նյու Յորքում՝ 2020 թվականի հոկտեմբերին գողացված Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենի դստեր՝ Էշլիի օրագրի գործով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Հետաքննությունն իրականացվել է «Project Veritas» խմբի նախկին և ներկա աշխատակիցների տներում։ Ըստ թերթի աղբյուրների՝ գործը հետապնդում են ՀԴԲ-ն և Մանհեթենի դաշնային դատախազությունը։

Արձանագրությունների բովանդակությունը չի նշվում։ 2020 թվականի հոկտեմբերին Բայդենների ընտանիքի ներկայացուցիչն իրավապահներին հայտնել էր, որ Էշլիի մի քանի իրեր անհետացել են գողության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում