Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Նուր Սուլթանում

Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Նուր Սուլթանում կանցկացվի դեկտեմբերի կեսերին: Այդ մասին հայտնել Է Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին:
«Ստացվել Է երաշխավոր երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան) դիմումը՝ խնդրելով կազմակերպել Աստանայի գործընթացի հերթական բանակցությունները. ստույգ ամսաթվերը մենք կհամաձայնեցնենք. մոտավորապես դեկտեմբերի կեսերին»,-Տլեուբերդին նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել Է կառավարության կողասրահներում:
Նրա խոսքով՝ երաշխավոր երկրները կներկայացվեն նախարարների տեղակալների մակարդակով: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից:
2017 թվականին Նուր Սուլթանում սիրիական կարգավորման շուրջ անցկացվում են բանակցություններ, որոնք հայտնի են որպես «Աստանայի ձեւաչափ» (Ղազախստանի մայրաքաղաքի նախկին անվանմամբ), իսկ 2018 թվականի հունվարին Սոչիում անցկացվել Է սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, որը հակամարտության սկզբից ի վեր դարձել Է մասնակիցների լայն կազմին բանակցային մեկ հարթակում հավաքելու առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը դարձել Է սահմանադրական կոմիտե ստեղծելու որոշումը, որն աշխատում Է Ժնեւում եւ որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխման նախապատրաստումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ