Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

 Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պատվաստել է կորոնավիրուսի դեմ:

Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Թաուֆիկ ալ-Ռաբիան մեկնաբանելով այդ արարքը, իր երախտագիտությունն է հայտնել Մուհամեդ բեն Սալմանին:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Նորին Արքայական Մեծություն թագաժառանգին իր նրբանկատության համար, ինչպես նաև բնակիչների պատվաստանյութերի մատակարարման ընթացիկ գործունեության համար: Շնորհակալ եմ նաև նրա ցուցումների համար` լավագույն ծառայություններ մատուցելու համար»,- նշել է Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարը:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գրանցումների մասին իշխանությունները հայտնել են դեկտեմբերի 15-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում