Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքի հիման վրա հրաժարական կներկայացնի կառավարարության ղեկավարի պաշտոնից:
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող է հանդես եկել, քան ընտրության առաջին փուլում, սակայն դա բավարար չէ խորհրդարանում մեծամասնություն հավաքելու համար:
Ատալը հայտարարել է, որ հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին՝ ինքը որոշում է կայացրել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կներկայացնի հրաժարականի դիմում:
Կարծիքներ