Ամառային զորակոչի մեկնարկի առիթով ՊԲ զորամասերում հանդիսավոր արարողություններ են անցկացվել

Ամառային զորակոչի մեկնարկի առիթով ՊԲ զորամասերում հանդիսավոր արարողություններ են անցկացվել

Հուլիսի 2-ին պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել  հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին:

Չնայած համավարակով պայմանավորված որոշակի խոչընդոտներին՝ բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ-ն:

Զորամասերում ամեն ինչ նախապես համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին, անցկացվել են կանխարգելիչ-ախտահանիչ հակահամաճարակային միջոցառումներ, համահավաք ստորաբաժանումները ապահովվել են բանակում սերնդափոխության գործընթացը պահանջվող չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար:

Նորակոչիկների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ զինվորական կյանքին արագ հարմարվելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում