«Վանաձոր» ՔԿՀ-ում կարճատև տեսակցությունից հետո դատապարտյալի մոտ մարիխուանա են գտել

«Վանաձոր» ՔԿՀ-ում կարճատև տեսակցությունից հետո դատապարտյալի մոտ մարիխուանա են գտել

Քրեակատարողական ծառայության հանրային կապերից բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն
անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում