Թալիբները հայտարարել են կանոնավոր բանակ ստեղծելու պլանների մասին
Թալիբները քննարկում են մոտ ապագայում Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը: Այսպիսի հայտարարություն Է արել հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդդինան:
Օգոստոսին Իսլամական հանրապետությունից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին «Թալիբան» շարժումը նվաճեց բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները եւ հայտարարեց քսանամյա պատերազմի ավարտվելու մասին:
Սեպտեմբերի սկզբին բալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը: Ավելի վաղ ռադիո Sputnit-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջողությունների մեղավորին, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ