911 ծառայությունում օրական 1500- 2500 ահազանգ է ստացվում

911 ծառայությունում օրական 1500- 2500 ահազանգ է ստացվում

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911

ծառայությունում օրական 1500-2500 ահազանգ է ստացվում: Արտակարգ դեպքերն ու պատահարները 100-150-ի միջակայքում են տատանվում՝ սեզոնայնությամբ պայմանավորված: Լինում են նաճանաչողական զանգեր. քաղաքացիներին հետաքրքրում են եղանակային կանխատեսումներն ու ճանապարհների վիճակը: Մեծ թիվ են կազմում կենցաղային բնույթի կանչերը:

ԱԻՆ-ը հորդորում է` 911 զանգելու դեպքում չխուսափել օպերատորի հարցերին պատասխանելուց: Հարցաշարերն ինքնանպատակ չեն. դրանք հատուկ մշակված են յուրաքանչյուր դեպքի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում