ԱՄՆ-ը խոստացել է օգնել Զելենսկու օգնականի դեմ մահափորձի հետաքննությանը
Ուկրաինան ԱՄՆ-ից հաստատում է ստացել նախագահի օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի գործի հնարավորինս օպերատիվ բացահայտման ապահովման հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, հայտարարել է երկրի ՆԳ փոխնախարար Եվգենի Ենինը:
«Բառացիորեն այս երեկոյան մենք մեր ամերիկացի գործընկերներից հաստատում ենք ստացել այդ հանցագործության առավելագույն օպերատիվ բացահայտման ապահովման հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին», – ասել է Ենինը:
Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի մեքենան գնդակոծել են Կիևի մերձակայքում, մեքենայի ուղղությամբ ավելի քան 10 փամփուշտ է արձակվել: Հարուցվել է քրեական գործ։
Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» ներկայացուցչական խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան կարծում է, որ մեքենայի գնդակոծումը կարող է լինել մաքսանենգների և քրեական հեղինակությունների վրեժը, օլիգարխների հակազդեցությունը, ինչպես նաև չի բացառվում «ռուսական հետքը: Արահամիան նաեւ մահափորձն անվանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված ուղերձ։
Կարծիքներ