Հոկտեմբերի 3-9-ը հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, առողջացել 1251 քաղաքացի
Հոկտեմբերի 3-9-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք, կատարվել է 4214 թեստավորում: Առողջացել է 1251 բուժառու, արձանագրվել է մահվան 9 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444482 դեպք, որոնցից 432811-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 1116 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8700 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 220 025 թեստավորում:
Կարծիքներ