«Ջրվեժ» անտառպարկում ծառատունկ է իրականացվել
«Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների հետևանքով այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
««10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկում է աշնանային ծառատունկը։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված մոտ 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել։ Տնկվել է 1000 տնկի՝ սոճի, ընկուզենի, լորենի, հացենի և թխկի։
Ծառատունկին մասնակցել են նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարի խորհրդական Տ․ Գեղամյանը, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցներ։
Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Կառավարության «10 միլիոն ծառ» ծրագրով արդեն տնկվել է 702 280 ծառ:
Աշնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը նախատեսում է տնկել շուրջ 210․000 տնկի»։
Կարծիքներ