Խիստ հիասթափեցնող է, որ ԵՄ-ն՝ ի դեմս նախագահի, Արցախի ժողովրդին դիմում է որպես «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր». ԱՀ ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ ԵՄ-ն՝ ի դեմս նախագահի, Արցախի ժողովրդին դիմում է որպես «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր». ԱՀ ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։

Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»,-ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել էր հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին և մասնավորապես գրել.

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի։

Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակադրվել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում