Զելենսկին ամերիկացի դիվանագետների հնարավոր տարհանումն անվանել է «անհամաչափ արձագանք»

Զելենսկին ամերիկացի դիվանագետների հնարավոր տարհանումն անվանել է «անհամաչափ արձագանք»

 Կիևից ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամների հնարավոր տարհանումը «անհամաչափ արձագանք» կլիներ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հարցազրույցում։

Հեռուստաալիքը չի մանրամասնում, թե ինչպես է ընդունել այս հայտարարությունը ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը։

Մինչդեռ, CNN-ի մեկ այլ աղբյուրի համաձայն, ԱՄՆ-ն Ուկրաինային ծանուցել է, որ հավանաբար հաջորդ շաբաթ կսկսի տարհանումը։ Կիևում դեսպանատունը նաև թույլտվություն է խնդրել այն աշխատակիցներին հեռացնելու համար, որոնք կարևոր գործառույթներ չեն կատարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում