Ամերիկուհին 100-ամյակի կապակցությամբ պարաշյուտով ցատկել է ինքնաթիռից (տեսանյութ)

Ամերիկուհին 100-ամյակի կապակցությամբ պարաշյուտով ցատկել է ինքնաթիռից (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Ռայմոնդե Սալիվանն իր հարյուրամյակի կապակցությամբ պարաշյուտով ցատկել է ինքնաթիռից:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին բուժքույրը բացատրել է, որ կյանքի հարյուր տարվա ընթացքում հասցրել է շատ բան անել, սակայն սա պարաշյուտով ցատկելու առաջին փորձառությունն է:

«Ես երբեք չեմ արել դա: Շատ բաներ եմ արել 100 տարվա ընթացքում, ուստի մտածեցի, որ պետք է դա ևս անեմ, քանի դեռ կարող եմ», - ասել է Սալիվանը:

Կինը խոստովանել է, որ թռիչքը վախենալու էր, և որ ինքն այլևս երբեք նման բան չի անի:

Հայտնի է, որ Սալիվանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է որպես բուժքույր առաջնագծում՝ բուժելով զինվորներին մարտի դաշտում և օգնելով նրանց տեղափոխել դաշտային հիվանդանոցներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում