ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները. DPA

ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները. DPA

 Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները: Նոյեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելում անունները չհայտնած մի քանի դիվանագետների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սահմանափակիչ միջոցները վերաբերում են այն «անձանց եւ կազմակերպություններին», որոնք պատասխանատու են Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար, ասված Է նյութում: Որոշումն ընդունվել Է միաձայն: Ավելի վաղ Միությունը պատժամիջոցներ Է սահմանել 11 ֆիզիկական եւ 4 իրավական անձանց դեմ, ներառյալ բարքերի ոստիկանությունը: Եվրամիությունում այդ քայլը բացատրել են երկրում մարդու իրավունքների խախտմամբ: Թեհրանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների խստացումը նաեւ եղել Է Յոթի խմբի պետությունների ԱԳՆ ղեկավարների՝ նոյեմբերի 3 – 4-ը Գերմանիայում տեղի ունեցած հանդիպման թեմաներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում