Սա ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև մտածողության ու տեղաշարժի ազատություն է տալիս. վարչապետը հեծանիվ է վարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանից է վարել՝ մասնակցելով հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում անցկացված հեծանվաշքերթին և հեծանվասպորտի սիրողական մրցաշարին:
Հեծանիվ վարելու ընթացքում վարչապետը նշել է, որ այն կարևոր սպորտաձև է, որը ապահովում է ոչ միայն առողջ ապրելակեպր, այլ նաև տալիս է մտածողության, ապրելու ու տեղաշարժի ազատություն, հանդիսանում է մաքուր ու անվտանգ տրանսպորտային միջոց, բաից այդ, ամենամոտն է բնությանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը պարբերաբար վարում է հեծանիվ և նույնը խորհուրդ տալիս մյուսներին:
Կարծիքներ