Հյուսիսային Կորեան ընդլայնում է հարստացված ուրանի արտադրության օբյեկտը․ CNN
Արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան ընդլայնում է ուրանի հարստացման համար նախատեսված իր առանցքային օբյեկտը։ Այս մասին հայտնում CNN-ը՝ հղում անելով փորձագետներին։
Սպառազինությունների հարցով փորձագետ, Միդլբերիի ինստիտուտի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջեֆրի Լյուիսը հեռուստաալիքին ասել է, որ Maxar ընկերության կողմից արված արբանյակային լուսանկարներում երևում է, որ Յոնբյոնի միջուկային հետազոտությունների համալիրի տարածքում ընթանում է ուրանի հարստացման գործարանի շինարարություն։ Դա, փորձագետի կարծիքով, կարող է թույլ տալ Հյուսիսային Կորեային մեծացնելու միջուկային նյութերի արտադրությունը 25 տոկոսով՝ հասցնելով զենքի ստացման համար անհրաժեշտ որակի։
Նախկինում օբյեկտում ձեռնարկվել են հարթակների մեծացման ջանքեր, ինչը թույլ կտա տեղակայել ուրանի հարստացման համար ավելի շատ ցենտրիֆուգներ։
Կարծիքներ