Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Մոնտե Կառլոյի մրցաշարում
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Մոնտե Կառլոյի Masters մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Իսպանիայից Ալեխանդրո Ֆոկինայի հետ և առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:2, 6:2 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:
Կարծիքներ