Հայաստանի բասկետբոլի գավաթի խաղարկությանը մասնակցում է 7 թիմ
Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Ա-լիգայի բոլոր թիմերը, բացառությամբ՝ «Սուպերսոնիքսի»: Վերջինս միայն մեկնարկում խաղ կանցկացնի, սակայն չի մասնակցի հաջորդ փուլերին: 7 թիմ կպայքարի գավաթի համար:
Ամեն թիմ խաղահրապարակում, միաժամանակ, պետք է ունենա Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի:
Դեկտեմբերի 25-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչ դիմակայությունները: Ի դեպ, բոլոր փուլերի դիմակայությունները բաղկացած կլինեն 1 խաղից:
Ա-Լիգայի ընթացիկ խաղարկության առաջատարը(Վահագնի Սիթին) պայքարը կսկսի կիսաեզրափակչից, իսկ մյուս 6 թիմերը կիսաեզրափակչի մյուս 3 ուղեգրերը կխաղարկեն միմյանց միջև:
Ձևավորվել են հետևյալ զույգերը. «Մեդ Ֆոքսիս»-«Կիլիկիա», «Ուրարտու»-ԲԿՄԱ, «Դվին»-«Էրեբունի», «Վահագնի Սիթի»-«Սուպերսոնիքս» (ընկերական)
Զույգերը ձևավորվել են՝ հաշվի առնելով թիմերի՝ Ա-Լիգայում այս պահին զբաղեցրած դիրքերը: (2-7, 3-6, 4-5)
Կիսաեզրափակիչ դիմակայությունները ևս բաղկացած կլինեն մեկական խաղից, իսկ եզրափակիչը տեղի կունենա կանոնավոր առաջնության ավարտից հետո՝ փլեյ-օֆֆի մեկնարկից եզրափակչից առաջ:
Կարծիքներ