Վրաստանում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում. տեսանյութ

Վրաստանում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում. տեսանյութ

Զուգդիդի կենտրոնում՝ Վրաստանի բանկի մասնաճյուղի մոտ, տեղի է ունենում հատուկ գործողություն: 

Ըստ առկա տեղեկությունների` զինված տղամարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել:

Հայտնում են, որ նա մի քանի կրակոց է արձակել: Բանկի աշխատակիցը կարողացել է սեղմել տագնապի կոճակը, որից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վրաստանի «Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ հարձակվողը  շենքից ազատ է արձակել տարեցներին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում