«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից 2-ը հայտնաբերվել են Սևան քաղաքում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի և Սևանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 18-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Սևան քաղաքի 2 բնակչի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են 28-ամյա Սերգեյ Սարգսյանն ու 31-ամյա Հրաչյա Պողոսյանը։ Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 14-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք եղել են Toyota մակնիշի ավտոմեքենայով։ Այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Toyota-ի վարորդի և Opel մակնիշի ուղևոր՝ 27-ամյա Լորիս Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշված անձանցից ստորագրություն է վերցվել, որից հետո բաց են թողնվել։
Սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Կարծիքներ