Մադուրոն Վենեսուելայի ընդդիմության հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն անվանել է բարգավաճման քայլ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի բարօրության համար կարևոր քայլ է անվանել իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության վերսկսումը, որի ներկայացուցիչները շաբաթ օրը համաձայնագիր են ստորագրել մի շարք հումանիտար հարցերի շուրջ։
Մեխիկոյում կողմերի ստորագրած փաստաթուղթը նախատեսում է Վենեսուելայի կառավարությանը վերադարձնել սառեցված օտարերկրյա ակտիվների մի մասի վերահսկողությունը, որոնք ենթադրաբար պետք է օգտագործվեն մարդասիրական ծախսերի ֆինանսավորման համար։ Խոսքը 2,7 միլիարդ դոլարի մասին է, Կողմերը մտադիր են դիմել նաև ՄԱԿ-ին՝ միասնական հավատարմագրային հիմնադրամ ստեղծելու աջակցության համար։
Կարծիքներ