Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իսրայելական հրթիռային հարձակումը Համա նահանգում. SANA
Սիրիական հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) շաբաթ օրը հետ է մղել իսրայելական հրթիռային հարձակումը Համա նահանգի կենտրոնի երկնքում (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա): Այս մասին SANA գործակալությանը հայտնել է հանրապետության զինված ուժերի հրամանատարության աղբյուրը։
«Իսրայելը նոր ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել Սիրիայի դեմ՝ հարձակվելով Համա նահանգի կենտրոնական նահանգում մի քանի ռազմական դիրքերի վրա։ ՀՕՊ ուժերը ժամանակին հայտնաբերել են հակառակորդի թիրախները և կրակ բացել դրանց վրա, իսկ հակառակորդի մի քանի հրթիռներ խոցվել են»։
Ինչպես նշել է աղբյուրը, իսրայելական օդուժի հարվածների հետեւանքները ճշտվում են, դրանց մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Կարծիքներ