Ստեփանակերտում հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 08:38-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի գերեզմանոցի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտատարածք, և պայթում է զինամթերք:

Ժամը 08:40-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ժամը 09:01-ին հրշեջ մեքենան մարտական հաշվարկով նույնպես մեկնել է դեպքի վայր և մեկուսացրել հրդեհը ժամը 09:09-ին, մարվել՝ ժամը 09:40-ին:

Հրդեհի հետևանքով այրվել են չոր խոտեր և թփեր մոտ 10 x 60 մ:

Հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ, որոնք սակրավորները տեղափոխել են անվտանգ տարածք և ոչնչացրել: