Հայաստան տեղափոխված ցանկացած արցախցու պետք է ընդունել մեծ հոգատարությամբ. Տարոն Չախոյան

Հայաստան տեղափոխված ցանկացած արցախցու պետք է ընդունել մեծ հոգատարությամբ. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ցանկացած արցախցու պետք է ընդունել մեծ հոգատարությամբ։ 

Պատերազմով անցած ու բռնի տեղահանված արցախցիները չափազանց շատ են կորցրել, տուն, ընտանիք, հարազատ ու հայրենիք են կորցրել։ Հայաստան տեղափոխված արցախցիներին պետք է պատել սիրով, հարգանքով ու հարազատի հոգատարությամբ փորձել լուծել նրանց առջև ծառացած խնդիրները։

Միևնույն ժամանակ Ղարաբաղից Հայաստան տեղահանվածները պետք է ցուցաբերեն զգոնություն ու չտրվեն քաղաքական խարդավանքներին։ Նույն խարդավանքներին տրվելով արդեն հայրենազրկվել են, հիմա ժամանակն է զերծ մնալ հույզերի վրա խաղացող արկածախնդիրներից ու պինդ կանգնել Հայաստանի ինքնիշխանության, պետականության կողքին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում