Քաղաքի մաքրման աշխատանքները սկսում են առավոտյան ժամը 5-ից

Քաղաքի մաքրման աշխատանքները սկսում են առավոտյան ժամը 5-ից

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները քաղաքի մաքրման աշխատանքները սկսում են առավոտյան ժամը 05:00-ից: 30 ջրցան մեքենաները մինչև ժամը 09:00-ն լվանում են փողոցները: 

Զուգահեռ աշխատանքի են անցնում մաքրող խմբերը՝ քաղաքի կենտրոնական հատվածներից մինչև բակեր: Փողոցների ու նաև մայթերի մաքրման համար գործի են դրվում նաև փոշեկուլ մեքենաները:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ, որքան էլ քաղաքը մաքրվի, այն պետք է մաքուր պահել, ինչում կարևոր դեր ունի Երևանի յուրաքանչյուր բնակիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում