Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի համար պարզ չէ Թրամփի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթից հետո, որում նա չհիշատակեց Ուկրաինան, ԵՄ-ից խոստովանել են, որ իրենք դեռ չեն հասկանում Ուկրաինայի հարցում ԱՄՆ նոր քաղաքականությունը և պատրաստ են այն քննարկել Վաշինգտոնի հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ԵՄ տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Ճիշտ է, մենք հստակ ուղերձ չունենք Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմի մոտեցման մասին, բայց մենք հավատարիմ ենք շարունակական աջակցությանը և պատրաստ ենք հետայսու ևս ներգրավվել Միացյալ Նահանգներին՝ հաստատելու հավաքական ջանքերի շարունակությունը բոլոր ժողովրդավարական երկրների կողմից՝ ուղղված Ուկրաինային»,- ասել է եվրահանձնակատարը։
Կարծիքներ