Արգավանդի կահույքի սրահների մոտ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել

Արգավանդի կահույքի սրահների մոտ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել

Օգոստոսի 23-ին, ժամը 05։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի սրահների մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1958 թ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում