Իրանի Մեհրան անցակետով ելքն ու մուտքն արգելվել է
Իրանի արևմտյան Իլամ նահանգի նահանգապետը հայտարարել է, որ այդ նահանգի Մեհրանի միջազգային անցակետով ուղևորների Իրան մուտքը կամ ելքը չի թույլատրվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Մեհրանը փակ է կորոնավիրուսի պատճառով, և ոչ մի ուղևոր չի կարող երկրից մեկնել Իրաք՝ մասնակցելու Արբաինի ծեսերին:
Իրանի Իլամ նահանգի Մեհրան անցակետը գտնվում է Բաղդադից 230 կմ հեռավորության վրա, Իրանի ամենամոտ սահմանային քաղաքն է Իրաքի մայրաքաղաքին. սահմանն օգտագործվում էր որպես ցամաքային ուղի ուխտագնացների համար, որոնք պետք է ներկա գտնվեին Իրաքում ՝ Արբաինին մասնակցելու համար: Մինչդեռ, համաճարակի պատճառով ուխտավորները չեն կարող մեկնել Իրաքի սուրբ քաղաքներ՝ Արբաինի արարողությունն անցկացնելու համար:
Կարծիքներ