Եվրամիությունը մեկնաբանել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Եվրամիությունը մեկնաբանել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՄ դիվանագիտության ղեկավարը, որը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի համակարգողն է, պատրաստ է համաձայնագրի կողմերին, ինչպես նաև ԱՄՆ-ին հրավիրել ոչ պաշտոնական խորհրդակցությունների՝ Իրանի միջուկային գործարքը քննարկելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Մենք պատրաստ ենք ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ, որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համակարգող (համատեղ հանձնաժողովի), գործարքի մասնակիցներին և ԱՄՆ-ին հրավիրել ոչ պաշտոնական խորհրդատվությունների` հետագա գործողությունները քննարկելու համար»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ավելացրել է, որ իրանական միջուկային գործարքը գտնվում է ծայրահեղ փուլում, ԵՄ-ն ինտենսիվ բանակցություններ է վարում գործարքի կողմերի և ԱՄՆ-ի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում