Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին
Մոսկվայում հրաժեշտ են տալիս թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկին։ Վաղ առավոտից Պոկրովսկի վանքի մոտ հավաքվել են դերասանուհու ընտանիքի անդամները, գործընկերներն ու երկրպագուները։
Ներկաների թվում են երգչուհի Լոլիտան, դերասան Գենադի Խազանովը, նկարիչ Էդգարդ Զապաշնին, դիզայներ Իգոր Գուլյաևը։ «Mash» « Տելեգրամ» ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպիտակ վարդերի փունջով է հրաժեշտ տալիս դերասանուհուն։
Հուղարկավորությունը տեղի է ունենալու Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է մայիսի 30-ի գիշերը՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա 53 տարեկան էր։
Կարծիքներ