Բերբոքն ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին չի կարող իրականացվել մի քանի ամսում

Բերբոքն ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին չի կարող իրականացվել մի քանի ամսում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը կարծում է, որ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է, սակայն որևէ երկրի անդամակցությունը ԵՄ-ին չի կարող իրականացվել մի քանի ամսում։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Բեռլինում՝ իր սլովենացի գործընկեր Անժե Լոգարի հետ մամուլի ասուլիսում։

«Ուկրաինան եվրոպական տան մի մասն է, և մենք գիտենք, որ շատ ուկրաինացիներ ցանկանում էին և դեռ ցանկանում են սերտ մերձեցում ԵՄ-ի հետ», - ասել է Բերբոքը: «Մի բան պարզ է. ԵՄ-ին միանալը մի քանի ամսում արվող մի բան չէ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ սա «խորը փոխակերպման գործընթաց է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում