ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանը մահացել է

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ոստիկանը մահացել է

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած երկու ոստիկաններից մեկը մահացել է։ Նշվում է, որ զոհված սպա Ուիլյամ «Բիլլի» Էվանսը ծառայել է Կապիտոլիումի ոստիկանությունում 18 տարի՝ 2003 թվականի մարտի 7-ից։

Ինչպես երեկ SHANTNEWS-ը հայտնել էր, անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ գտնվող հսկիչ անցակետի դարպասների մեջ, որտեղ երկու սպա է եղել։ Նրանք վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Առնվազն մեկ մարդու վրա կրակել են Կապիտոլիումի շենքի մոտ։ Ավտոմեքենայի վարորդը, որը մեքենայով մխրճվել էր դապասների մեջ, մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում