«Դիլիջան» ազգային պարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում են եղել։
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։
Նախարարը հայտնել է իր վստահությունը ազգային պարկի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ։ Ռոբերտ Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային պարկի Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժինը և քաջատեղյակ է թե՛ առկա խնդիրներից, և թե՛ դրանց լուծման տեսլականից:
Նախարարը հույս է հայտնել, որ այդ աշխատանքային փորձը լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։
Նա մատնանշել և կարևորել է ազգային պարկում ապօրինի ծառահատումների կանխարգելումը և խոսել կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։
Ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում շուրջօրյա ծառայության ներդրման նախագիծը և դրա արդյունավետությանը։
Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնահատուկ մատնանշել է ազգային պարկի աշխատակիցների մասնագիտական կորղությունների զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և կարևորել յուրաքնչյուր աշխատակցի անհատական ջանքի ներդրումը ազգային պարկի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
Նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնցում առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը և հույս հայտնել, որ ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում արագ արձագանքը և լուծումը չեն ուշանա։
Ռոբերտ Ալիխանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին և նախարարի տեղակալին և վստահեցրել, որ անելու է ամեն բան՝ արդարացնելու ազգային պարկի աշխատակազմի դրական սպասելիքները։
Կարծիքներ