Իտալիայի նախկին փոխվարչապետ, սենատոր Մատեո Սալվինին միացել է հայերի բողոքի ակցիային
Իտալիայի նախկին փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար, ներկայումս սենատոր, «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին միացել է Իտալիայում հայերի բողոքի հավաքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի։
Սալվինին նկարներ է հրապարակել իր սոցցանցերի էջերում ու գրել․
«Մենք չպետք է մոռանանք այն տառապանքները, որոնք ապրել են մեզ հարազատ այն մարդիկ, որի մասին շատ քիչ են խոսում: Հռոմում ես այսօր իմ ու «Լիգայի» աջակցությունը հայտնեցի հայերի խաղաղ գոյության իրավունքին։ Նախ նրանք իմացան ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն ինչ-որ իմաստ ունի, ապա պաշտպանեք այս եղբայրներին, Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»։
Կարծիքներ