ՄԱԿ-ը հայտնում է, որ Գազայի հատվածն արդեն վեցերորդ օրն է՝ առանց հաղորդակցության
Գազայի հատվածը վեցերորդ օրն անընդմեջ մնում է առանց հաղորդակցությունների, հինգշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
«Հունվարի 18-ի դրությամբ Գազայի հատվածում հեռահաղորդակցության ծառայությունները 6-րդ օրն անընդմեջ չեն աշխատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ անկլավում իրավիճակի սրման սկզբից ի վեր սա կապի խափանման յոթերորդ դեպքն է։
«Հեռահաղորդակցության անջատումը թույլ չի տալիս Գազայի մարդկանց մուտք գործել կենսական տեղեկատվություն կամ զանգահարել շտապ օգնության ծառայություններ, ինչպես նաև խոչընդոտում է մարդասիրական օգնության այլ ձևերին», - ասվում է OCHA-ի հայտարարության մեջ։
Կարծիքներ