Սպիտակ տունը հույս չունի շուտով Չինաստանի հետ զենքի վերահսկման շուրջ բանակցություններ սկսել
Միացյալ Նահանգները չի ակնկալում, որ շուտով կկարողանա Չինաստանին համոզել մտնել սպառազինությունների վերահսկման պաշտոնական երկկողմ բանակցությունների մեջ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման գծով ավագ տնօրեն Փրանայ Ուադդին։
«Մենք գիտենք, որ շուտով չենք անցնի սպառազինությունների վերահսկման պաշտոնական բանակցությունների», - խոստովանել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը՝ մեկնաբանելով ռազմավարական կայունության հետ կապված ԱՄՆ-ի և Չինաստանի շփումները։ «Մենք գիտենք, որ Չինաստանի զինանոցը դեռ կառուցվում է», - ասել է Ուադին Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Կարծիքներ