Արթուր Ավագիմյանը՝ գոլի հեղինակ
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին լիգայի 8-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «ՎԿՊ-Ագրոյի» նկատմամբ:
Հյուրերի երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփել է 23-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
8-րդ տուրից հետո «Չեռնոմորեցը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կարծիքներ