ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Թիրքարան» միջազգային բեռնափոխադրման ընկերության գործադիր տնօրեն Ջավադ Անասարիին։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների բարելավման հեռանկարներին, փոխադրող ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն և առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։
Կարծիքներ