Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքներ տանելու ուղղությամբ։
Կարծիքներ